«Պետություն եկեղեցի հարաբերությունները պետք է փայլուն լինեն»,-сivic.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր «Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Գարեգին
Բ հեռական բանավեճին։ Նրա խոսքով․ «Մենք երկար ժամանակ
պետականություն չենք ունեցել, ձգտել ենք պետականության եւ այդ ընթացքում եկեղեցին ստանձնել
է նաեւ ժողովրդին համախմբող առաքելություն։ Գուցե պետության բացակայության ընթացքում
ձեւավորված որոշակի ավանդույթներ մինչեւ այժմ խանգարում են, որ եկեղեցին գիտակցի՝ այսօր
պետականություն գոյություն ունի եւ պետության պաշտպանության համար պետք է իր վարքագիծը
պետականամետ տեսանկյունից դրսեւորի»։ Պատգամավորը
չբացառեց, որ եկեղեցու որոշ գործիչներ թելադրվում են աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների
կողմից եւ իրենց գաղտնի գործակալական աշխատանքի համար շքանշաններ ստանում։
Անդրադառնալով եկեղեցու պաշտպանությունը ստանձնած, ձերբակալված ռուսաստանցի օլիգարխ
Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե՝ «թքած ունեմ ձեր վրա» էլ (նկատի ունի ՀՀ իշխանությանը), ձեր ՀԷՑ-ի վրա էլ»՝
Բաքոյանը նկատեց՝ ցավում է, որ մանկավարժի ընթացքում մեծացած, դաստիրականություն ստացած
մարդը նման բառապաշարով է արտահայտվում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան