Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։
Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։
Ուղևորը ձերբակալվել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։