Քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, հարցադրում է անում՝ թաթար Ռուբոյի ճանապարհը չի՞ պատկերացնում: «Ռուսաստանը հերթով ուղարկում է այստեղ ու փչացնում։ Ընտրություններին դեռ մեկ տարի կա, բայց կյանքը ցիկլային է։ Այս ցիկլով էլ վարի են գալու կաթողիկոս կոչված չեկիստ ուզուրպատորը ու ևս մի քանիսը։ Սրանք իրենց քաղաքական աղբանոցում էլի՞ բան ունեն, ինձ թվում էր՝ կաթողիկոսից հետո էլ բան չեն ունենա, բայց պարզվում է՝ ունեին ու ուղարկեցին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով՝ վրդովեցուցիչ է, որ այդ մարդիկ Հայաստան գալիս են
հոխորտանքով. «Մտածում են՝ աշխարհում Պուտինից այն կողմ մարդ չկա։ Հո Ամերիկայից չէ՞ր
կարող նման դեսանտ գալ։ Ըստ էության՝ Պուտինի խոլոպներն են եկել Հայաստանի վրա՝ չիմանալով,
որ բոլորովին այլ երկիր ու մշակույթ է։ Համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը հասակակից
է Պարսկաստանին, Հունաստանին, Հռոմին։ Գնում են մոնղոլ-թաթարական հորդաների տակ են
տեղավորվում. սա է իրականությունը»։
Շիրինյանի դիտարկմամբ՝ իշխանությունը ճիշտ է գործել, և իր ղեկավարած
կուսակցությունը պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը.
«Մենք իհարկե միշտ պաշտպանել ենք իշխանությանը, բայց նաև ասել ենք՝ ինչու եք այդ ապուշներին
տանում կթում ու բաց թողնում, պետք է ազատազրկվեն»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ անհավանական է, որ Ռուսաստանը կարողանա
Հայաստանում վրացական սցենար իրագործել: «Նախ
այդ հեղինակությունը չունեն։ Կուզենայի, որ այդ հարցը չտրվեր, որովհետև մենք յուրահատուկ
ժողովուրդ ենք, մերն ուրիշ է, մեր ապուշներն էլ են ուրիշ։ Խելքի չեն գալիս, որ սա Կրեմլի
հերթական զոհն է, փչացրեցին պրծան։ Սրանք, ճիշտ է, ռուսականացել են, բայց ո՛չ ռուս
են, ո՛չ հայ։ Երևի Կրեմլում
որոշել են սրանց ձեռքից կապիտալը մաշկեն, ձեռքի հետ էլ Հայաստանում ապակայունացում
մտցնեն։ Այստեղ դեմագոգիան չպետք է շփոթեցնի մարդկանց։ Այս պարտիան պետք է չքվի Հայաստանից՝
կաթողիկոս կոչվող ուզուրպատորի գլխավորությամբ»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան