ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենորիկ (Սենոր) Հասրաթյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։ Сivic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ հայցապահանջը դատարանն ստացել է հունիսի 12-ին, այն մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանին։ Պարզեցինք, որ Հասրաթյանին դատի տալու հիմքը վերջինիս՝ շաբաթներ առաջ հրապարակված ֆեյսբուքյան գրառումն է։
Նշենք, որ սույն նախկին պաշտոնյան
իր ֆեյսբուքյան էջում ժամանակ առ ժամանակ ՀՀ պաշտոնյաներին, մասնավորապես ՀՀ վարչապետին
թիրախավորող, վիրավորող գրառումներ է անում։ Հասրաթյանը 2020 թ․ օգոստոսի 7-ին իր զեկուցագրի համաձայն ազատվել է պաշտոնից և զորացրվել ՊԲ
շարքերից։