Գերագույն խորհրդի պատգամավոր
Ազատ Արշակյանի հետ զրուցել ենք որոշ հոգևորականների պահվածքի, ռուսաստանցի օլիգարխ
Սամվել Կարապետյանի կալանավորման և ներքաղաքական իրադարձությունների մասին։
Նա նշեց, որ հոգևորականը պետք
է զբաղվի իր գործով, մեզ կապի Աստծու հետ, կարգավորի մեր կյանքը, լինի օրինակելի՝ իր
վարքով, բարքով: Երկրորդը՝ գործարարության իմաստով, շատերը կերազեին Սամվել Կարապետյանի
գործարարական ջիղն ունենալ, իր գործը դա էր ու լավ էր ստացվել, նա հաջողակ հայ գործարարներից
մեկն է, ու հանկարծ երկուսն էլ՝ գործարար Սամվել Կարապետյանն ու հոգևորականները, թողնում
են իրենց իսկական գործը, գալիս խառնվում են այն գործին, որտեղ չափորոշիչները բոլորովին
այլ են։
Մեկնաբանելով Սամվել Կարապետյանի
փաստաբանի այն հայտարարությունը, թե Սամվել Կարապետյանն իր հայտնի հայտարարությամբ
նկատի է ունեցել, որ նպատակ է ունեցել հաշտեցնել պետությանը և եկեղեցուն, մեր զրուցակիցն
ասաց. «Ընդհանրապես հենց եկեղեցին ինքը հաշտեցման
ամենագլխավոր ինստիտուտն է։ Եթե եկեղեցուն ինչ-որ մեկի հետ պետք է հաշտեցնել, դա նշանակում
է աբսուրդ։ Ոնց կարելի է դա անել։ Էդ դեպքում հարց է՝ ի՞նչ մանդատ ունես։
Եկեղեցին ունի մանդատ՝ հաշտեցման, սիրո, խաղաղության, հանդուրժողականության, զսպվածության,
եղբայրության մանդատը եկեղեցու սպասավորների ձեռքում է, խաչն էլ վզներից կախված։ Ուրեմն,
ախպեր ջան, քո գործով զբաղվիր»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան