Սամվել Կարապետյանը Կրեմլի հերթական դեսանտն է

Պետք է խորանալ այն հարցի մեջ, թե ի՞նչ է ուզում Կրեմլը Հայաստանից։ Չի կարող Ռուսաստանում հարստացած մարդը չծառայել Կրեմլին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արա Ներսիսյանը։


2020-ի պատերազմը, ըստ նրա, շատ բան է փոխել ՀՀ քաղաքացիների մտքում։ Նրանք համոզվել են, որ Ռուսաստանը ՀՀ բարեկամը չէ։ Ներսիսյանի համոզմամբ՝ պետք է Հայաստանը հարաբերությունները կարգավորի հարևանների հետ։ Ռուսաստանը չի եղել և չի լինելու Հայաստանի պաշտպանը։


Ռուսաստանը որքան էլ ցանկանա իր ունեցած գործիքակազմով ազդել Հայաստանի վրա, չի կարողանա անել այնպես, ինչպես դա անում է, օրինակ, Աբխազիայում։ Բացի դրանից՝ կան որոշ սահմաններ, որ Պուտինը չի կարող անցնել։


«Կարծես եկել է պատմական պահը, որ թեթև շանս կա իրոք ձեռք բերելու անկախություն»,- ասաց Ներսիսյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան