Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 19-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցն ընդդեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի, ինչպես նաև նրա եղբոր՝ Ավետ Սարգսյանի, հոր՝ Լավրենտ Սարգսյանի, ինչպես նաև վերջիններիս փոխկապակցված մի քանի անձանց՝ Շուշան Հովհաննիսյան, Վարդիթեր Մկրտչյան, Ալվինա Սարգսյան, Ժաննա Մարգարյան։
Գործով դատավորն է Նարինե
Ավագյանը։
Նշենք, որ Արթուր Սարգսյանն ու նրա եղբայրը եղել են ՀՀԿ-ական, նախքան հեղափոխությունը
պաշտոններ զբաղեցրել։ Արթուր Սարգսյանը, ինչպես նաև նրա հայրը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ
Սարգսյանի իշխանության օրոք եղել են Սիսիանի
քաղաքապետը, Ավետ Սարգսյանն էլ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր։