Չեխիայում բնակվող քաղաքական
վերլուծաբան Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի գործուղումը Հայաստան
նման է Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանում հայտնվելուն:
«Մենք բոլորս գիտենք, թե ինչով դա ավարտվեց։ Ինքը փաստացի Վրաստանում զավթեց իշխանությունը, ու այն այժմ դե ֆակտո և դե յուրե գտնվում է իր ձեռքերի մեջ։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ
նա ՌԴ-ից գործուղված գործակալ էր, որպեսզի կանգնեցնի այն ժողովրդավարական պրոցեսները,
որոնք տեղի էին ունենում Վրաստանում։ Չենք կարող ասել, որ 100 տոկոսով կարողացել է իրագործել, քանի որ վրաց ժողովուրդը դեռ պայքարում
է իր անկախության համար։ Հայաստանի այսօրվա իրավիճակը նույնն է։ Այն, որ Սամվել Կարապետյանը
հսկայական գումարներ նվիրատվություններ անելով նույն ուղղությամբ պետք է շարժվի՝ ակնհայտ
է»։
Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի հայտարարություններում միանշանակ է, որ կային հակապետական, հակաիշխանական
կոչեր. «Իմ կարծիքով՝ իշխանությունը ճիշտ քայլեր է անում։ Այո՛, այսօր մեր եկեղեցին
զավթված է և պետք է մաքրվի, բայց այն ձևը, որով փորձում են անել, այնքան էլ ճիշտ չէր»։
Առաքելյանի խոսքով՝ Ռուսաստանը կգնա մինչև վերջ, և այսօր Սամվել
Կարապետյանի առջև դրված է այն նույն խնդիրը,
ինչը որ կար Ռուբեն Վարդանյանի առջև. «Կամ
դու անում ես այն, ինչ մենք քեզ կասենք՝ կգնաս Հայաստան, կփորձես հեղաշրջում անել,
կա՛մ հրաժեշտ կտաս այն հսկայական ունեցվածքին, որ ունես Ռուսաստանում։ Այսօր ՖՍԲ-ն
ու Կրեմլն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Իվանիշվիլիի սցենարով փորձում են
նույն սցենարն իրականացնել նաև Հայաստանում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան