Ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը

Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում։

Այս մասին հայտնել է Միհրան Մախսուդյանի որդին։


Վերջինս հավելել է, որ հայրը ձերբակալվել է, նրան տեղափոխում են Քննչական կոմիտե: