ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում Վահե Հակոբյանի և Էլիզաբեթ Պետրոսյանի տանը

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի և կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի տանը։

Հաղորդագրությունների համաձայն՝ առգրավվել են նրանց հեռախոսները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ Գալստանյանի բնակավայրում։    


Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում ևս:   

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մի շարք անդամների բնակարաններում։


«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։ 


Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: