«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Անդրանիկ Քոչարյանը իրավապահների կողմից այսօրվա բացահայտումները, ահաբեկչության կանխարգելումը
բարձր է գնահատում և նկատում, որ սա խոսում է այդ կառույցների կայացվածության և բարեփոխումների
արդյունավետ լինելու մասին։ Իսկ պլանավորված գործողությունները հիշեցնում են Մարտի
1-ը, Հոկտեմբերի 27-ը, Նոյեմբերի 9-ի գիշերը։
Ձայնագրություններին անդրադառնալով՝
Քոչարյանն ասաց. «Դա հոգևորականի խոսք չէ, դա ահաբեկչի խոսք է։ Հոգևորականի շորը պետք
է հանել իր վրայից։ Ահաբեկչությունների գործողության պլան է առաջարկվում։ Մի մոռացեք՝
խոսվում էր հատուկ խմբեր ձևավորելու մասին։ Հիշեցնեմ՝ 2008 թվականի մարտի 1-ի փաստահավաք
խմբի զեկույցներից մեկը՝ ապօրինի զինված խմբերի մասին։ Նույն ձեռագիրն է: Այնտեղ էլ
կար ցանկ, ցանկի մեջ ընդգրկված մարդիկ, ովքեր պետք է խմբերով մասնակցեին գործողությունների
և մասնակցեցին։
Կանադայի քաղաքացին ներկայացնում է այն սցենարը, որը իրականացվել
է Մարտի 1-ին։ Բայց ինքը դրան համեմել է նաև Հոկտեմբերի 27-ի սցենար։ Ավելին՝ նաև Նոյեմբերի
9-ի գիշերվա սցենար»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան