ԼՂ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել  ԼՂ նախկին պատգամավոր  Դավիթ Գալստյանին։


Նշենք որ նա լրտեսության համար 18  տարվա ազատազրկման  դատապարտված ԼՂ նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանի եղբոր որդին է։


Ավելի վաղ հայտնել էինք, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: