Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԶԼՄ-ներով իբրև իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հատկանիշներով։