ՀԱԵ հոգևորականը՝ նեռի դերում. փորձում են հայրենիք ծախել՝ իշխանություն գնելու համար

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանի հետ զրուցել ենք ներքաղաքական վերջին զարգացումների, Բագրատ Գալստանյանի կալանավորման և սպասվող իրադարձությունների մասին։ Դիտարկմանը՝ շատերը կարծում են, որ երեկվա բացահայտումներով կանխվել է երկրորդ «Հոկտեմբերի 27», և հարցին՝  համամի՞տ է արդյոք այդ ձևակերպման հետ, մեր զրուցակիցն ասաց. «Միանշանակ այդպես է, բայց ես չեմ կարծում, որ դա միայն երկրորդ «Հոկտեմբերի 27» էր. եթե մարտի 1-ին լինեին ժամանակակից տեխնոլոգիաները և նման հնարավորություններ, վստահաբար նույն ծրագիրը նաև Մարտի 1-ին էր լինելու, որովհետև եթե համեմատում ենք գաղտնի փաստաթղթերում հրապարակված տեղեկությունները, թե ինչ գործողություններ էին ծրագրում կատարել, համարյա նույն գործողությունները կատարվել են մարտի 1-ին։ Այսինքն՝ սա նույն ձեռագիրն է։ Եթե հաշվի առնենք՝ պատվիրատուներն ովքեր են»։


Նա նշեց, որ ըստ մեծամասնության՝ այս ամենն ունի արտաքին հետք, և բոլորը գիտեն, թե դեպի ուր է տանում այդ հետքը, որովհետև ակնհայտ էր, թե ում էր ձեռք տալիս «Հոկտեմբերի 27-ը», ով շահեց «Հոկտեմբերի 27-ից», ինչու չկանխվեց «Հոկտեմբերի 27-ը», կարող էր, չէ՞, կանխվել, համենայնդեպս Հայաստանի Հանրապետությունում կար ԱԱԾ, և այնպես չէ, որ Նաիրի Հունանյանը գերգաղտնի գործողություններ էր անում, ոչ ոք չգիտեր՝ ում հետ է հանդիպում, որտեղից է եկել, ուր է գնացել։  


Խոսելով նաև Բագրատ Գալստանյանի հայտարարությունների մասին, որոնք գաղտնազերծվել են իրավապահների կողմից և հրապարակվել, Անահիտ Ադամյանն ասաց. «Երբ մարդը փորձում է պարզապես հայրենիք ծախել՝ իշխանություն գնելու համար, ես չգիտեմ՝ որ փաստաբանին ինչքան պետք է վարձատրել հակառակը հիմնավորելու համար։ Սա է  իրականությունը, և այդ իրականությունը ոչ երեկ է բացահայտվել, ոչ այսօր է բացահայտվել։ Իսկ մինչ այդ մենք չե՞նք տեսել՝ ոնց են փողոցներ փակում, մինչ այդ մենք չե՞նք տեսել՝ ոնց են փորձում զանգվածային անկարգություններ հրահրել, այգիներ քանդել, բորդյուրներ միմյանց գլխին տալ, չե՞նք տեսել»։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան