Ձեռագիրը նույնն է՝ տեռոր, որը կբերի իշխանափոխության․ Փաշինյանը պետք է գնա մինչև վերջ

Պատմաբան, «Պաշտպան հայրենյանց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանն  անդրադառնալով «Սրբազան պայքարի»  ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերին, ասաց՝ իրենց ձեռագիրը հստակ է և որևէ փոփոխության չի ենթարկվել տարիներ շարունակ «Պատահական չէ, որ ՀՅԴ Բյուրոյի տխրահռչակ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շուրջ մեկ ամիս առաջ իր հարցազրույցում ասել էր, թե Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր և առաջիկայում հնարավոր են նոր պոռթկումներ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Սաֆարյանի դիտարկմամբ՝ ձեռագիրը նույնն է՝ տեռոր, որը կբերի իշխանափոխության «Մարդիկ, որոնք առնվազն երկու տասնամյակ զբաղված  են եղել գործեր սարքելով, բայց հիմա իրենք են ասում, թե սարքած է։ Առնվազն 20 տարի նախնական կալանքը՝ 0-3 տարի որոշվում էր նախագահական նստավայրում։ Բոլորս գիտենք ինչպիսի գործեր են սարքել մարդկանց վրա»։

 

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ռուսաստանը տեսնում է, որ  hard power-ի կիրառման ժամանակն անցնել է, այժմ անցել է  soft power-ի իմպլեմենտացիան։ Նա նաև նշում է, որ պետք է  նաև արգելել ռուսական  հեռուստաալիքների  հեռարձակումը։

 

Գագիկ Սաֆարյանի դիտարկմամբ՝ Սամվել Կարապետյանի Հայաստանում հայտնվելն էլ պատահական չէր «Իմ աչքի առջև է վերջին մի քանի տարիների նրա գործունեությունը։ Ինքը  լինելով նորելուկ քաղաքական դաշտի մեջ՝ զարմանալի է, թե ինչու պետք է նման հայտարարություն աներ։ Կա՛մ նա փորձել է  ասել, որ կարող է դեր խաղալ եկեղեցի-կառավարություն հարաբերություններում կա՛մ դուրս գալ Կառավարության դեմ։ Երբ ասաց, որ թքած ունի ՀԷՑ-ի և բոլորի վրա, ես մտածեցի՝ պահի ազդեցության տակ է ասում, բայց մեկուսարանից ուղարկած նրա մեսիջներն այլ բան են հուշում։ Մտածում էր՝ կարող է սայթաքած լինել, բայց հիմա համոզված եմ, որ ոչ։ Նա դառնալու է խամաճիկ որոշ քաղաքական ուժերի և հոգևորականների կողմից։ Նրանց նպատակն է լծվել մեր պետությունը կազմաքանդ անելու գործին»,-եզրափակեց նա։ 


Մանրամասները՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան