Մոլագար հոգևորական է, որը իշխանազավթման ալիքի տակ պատրաստ էր ամեն ինչի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն անդրադառնալով երեկ բացահայտված ահաբեկչական գործողություններին հիշեցրեց նույն հոգևորականի մասնակցությամբ անցած տարի ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած բախումների հրահրումը, որի հետանքով վնասվածքներ ստացան մի խումբ քաղաքացիներ ու ոստիկաններ՝ այդ թվում քաղաքացիներից մեկի մատները կտրվեցին։ 


«Ես այդ ժամանակ նրան անվանեցի մոլագար հոգևորական, որը իշխանազավթման ալիքի տակ պատրաստ էր ամեն ինչի։ Մենք դա տեսել ենք։ Մենք, ցավոք, ունենք նախկին կամ սառեցվախ հոգորական, որը տեռորիստական ակտ էր նախագծել, որն ավրել էր ավելի փորձառու տեռորիստական ակտ նախագծողների հետ», - ասաց Հակոբյանն ու հիշեցրեց նաև ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը՝ «պոռթկումների» ու «սրբազան ակտերի» մասին։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան