Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ըստ ընթացակարգի, պետք է ներկայանա Քննչական կոմիտե:Այս մասին Էջմիածնում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
Ներկայացնելով նշված ընթացակարգը, նա հավելել է, որ դրա համաձայն՝ այնուհետ պետք է կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան, դատարանն էլ ՝ քննի միջնորդությունը և որոշում կայացնի:
«Տեղեկացնեմ, որ Հայր սրբազանի համար փաստաբանական խումբ է ձևավորված, կիրականացվի պաշտպանություն»,- նշել է փաստաբանը: