Եկեղեցու միջոցով փորձում են հեղաշրջում անել, արյուն հեղել ու մեր երկիրը հերթական անգամ փռել ռուսների ոտքերի տակ

Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ քննարկել ենք որոշ հոգևորականների պահվածքը, նրանց ներգրավվածությունը ահաբեկչության և իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձին։


«Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը՝ պիտի ասեմ, որ քննչականի հրապարակած նյութերին ծանոթանալը բավարար է կարծիք, գաղափար կազմելու համար, որ պատրաստվում էր տեռորիստական ակտ ընդդեմ ՀՀ-ի։ Փառք ու պատիվ մեր ուժայիններին, որ այդ ահասարսուռ ողբերգությունը, տեռորիստական ակտը կանխել են: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Կտրիճ Ներսիսյանը Հայաստանում արդեն երկու ռազմապետական արյունոտ հեղաշրջում են արել՝ «Հոկտեմբերի 27» և «Մարտի 1»։ Նրանք հեղել են մեր՝ հայաստանցիներիս արյունը, և Կտրիճ Ներսիսյանը մեր՝ հայաստանցիներիս արյունով օծել է Հեյդար Ալիևի երկու պարտկոմներին, և 20 տարի այդ կրիմինալ դիկտատուրայի ժամանակ Հայաստանի ինքնիշխանությունը հանձնել են Ռուսաստանին, մեր ունեցած-չունեցած ամեն ինչը հանձնել են և խթանել Հայաստանում արտագաղթը։ Եվ հիմա եկել է մի իրավիճակ, երբ այս եռագլուխ հրեշից աթոռի, պաշտոնի վրա է միայն Կտրիճ Ներսիսյանը»,- ասաց հայր Խորենը։


Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Կրեմլի աչքում արդեն ապիկարներ են, չեն կարողանում Հայաստանն ամբողջությամբ հանձնել, փռել իրենց ոտքերի տակ, և նրանք իրենց ամբողջ ուշադրությունը դարձրել են դեպի Գարեգին Կտրիճ Ներսիսյանը։


Հայր Խորենը նշեց, որ այսօր պատրաստվում էին երրորդ անգամ արյունահեղություն անել, հեղաշրջում անել և մեր՝ հայաստանցիներիս արյունը հեղել ու մեր երկիրը հերթական անգամ փռել ռուսների ոտքերի տակ։       


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան