Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քննվում է խափանման միջոցի ընտրության հարցը:
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնե էր, որ Աջաահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Շիրակի թեմի առաջնորդը չի ընդունել մեղադրանքը: