Գործարար Նարեկ Նալբանդյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Անժելա Թովմասյանի և «Հայելի ակումբ»-ի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Գործարարը պահանջում է HAYELI AM յութուբյան էջում հրապարակայնորեն ներողություն խնդրել Նարեկ Նալբանդյանից «Աննայի և Նիկոլի սրտի օլիգարխ», «Աննայի օլիգարխը», «Ոչ պրոֆեսիոնալ, ժողովրդական խոսքով ասած շատ անգրագետ, թերի զարգացած...», «Զրո մասնագիտության մեջ», «Թերի զարգացած իր մասնագիտության մեջ և առհասարակ», «Անգրագետ, թերի զարգացած, որպես մասնագետ զրո», «Քո շեֆը, Նիկոլը», «Աննայի Նիկոլի օլիգարխ էս անձը», «Նման բաներ ասում են հիմար մարդիկ», «Դատարկ մարդ», «Ասեցին դու թերի զարգացած մարդ ես, ամեն ինչը մինուսա քո մոտ վստահաբար սա էլա էդպես», «Ովա իրանց սրտի օլիգարխը, ում անունով պիտի ձևակերպենք ... ով, ով, ով, ով, ... Նարեկի անունով, որտև մենք կասենք էս խեղճ հարիֆը սովորական քննիչա եղել, անգրագետ, տգետ, թերի զարգացած», «Հարիֆա», «Տենց հարիֆ ես հա դու Նարեկ, հա», «Դու տենց հարիք չես է դու ուղղակի ոչ մեկն ես, քեզ ինչ ասում են դու դա էլ անում ես, ասել են պիտի գնաս քո անունով ձևակերպես», «Այ էս բոմժերը, այս տեսքի միլիարդեր դարձած բոմժերը», «Ում որ ծառայում ես», «Երկու տերերդ կանգնած են Աննան ու Նիկոլը, որտև իրանցնա էդ բիզնեսը ու իրար հետ եք», «Քո տերերին ասա», «Ձեր լակոտներին ոնց եք մեծացնելու», «Որ դուք նստած, վեր ընգած արյան ու սերնդի կործանման վրա ու Արցախի կործանման վրա փող եք աշխատում», «Նարեկ ես չգիտեմ ինչ ես» վիրավորական արտահայտությունների համար և hayeli.am կայքում հրապարակել դատարանի վճիռը:
Նալբանդյանը խնդրում է դատարանին նաև պարտավորեցնել Անժելա Թովմասյանին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ին hayeli.am կայքում և HAYELI AM յութուբյան էջում հրապարակայնորեն հերքել Նարեկ Անժելոդի Նալբանդյանի վերաբերյալ տարածած զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները ՝ «[Ն. Նալբանդյանի] հետևում կանգնած է Աննան [Հակոբյան] և Նիկոլը [Փաշինյան]», «Փոխկապվածություն ունի Նիկոլի ընտանիքի անդամների հետ, Նիկոլի և Աննա Հակոբյանի հետ», «Վստահ եմ, որ առանց Աննայի հանձնարարության դա տեղի չէր ունենա, իբրև թե մաքրվում են Աննան չունի այդ օլիգարխները, Աննայի օլիգարխները չեն և ասում են նստի ու խոսի», «Գնել է Մանումենտի առանձնատունը, ի դեպ մինչև հիմա այդ գործարքը չի կայացել, փողի ինչ որ մաս փոխանցել է և էդպես սառեցվել է դա։ Չգիտեմ ինչի է Աննան էդպես որոշել», «Բոլոր բիզնեսների հետևում Աննան է կանգնած», «Էսպիսի միլիարդներ կարող են աշխատել, միայն, եթե ունեն այդպիսի տանիք, կամ, իրենցն է, պարզապես և իմիտացիա, ինչ որ մի հատ Նարեկ են իբրև թե գտել», «Ինչին ձեռք ես տալիս ասում են էս իրանցնա հետևում էլ էս Աննայի օլիգարխնա, հետևում էլ նա է կանգնած», «Հլը պիտի պատասխան տաք, էս ինչի սենց խլեցիք էս մարդուց, ինչի դրեցիք 18 միլիարդ, հետո ինչի որոշեցիք 5 միլիարդ, հետո ինչի որոշեցիք հատուկ պայմաններ տալ», «Դու տենց հարիֆ չես է դու ուղղակի ոչ մեկն ես, քեզ ինչ ասում են դու դա էլ անում ես, ասել են պիտի գնաս քո անունով ձևակերպես», «Թալանել, թալանել էդ միլիարդները և իհարկե այդ ամեն ինչը կգնա Նարեկ Նալբանդյանի անվան տակ», «Ձեր թալանը, եթե անգամ պլանավորել եք Հայաստանի կեսն էլ տաք», «Երկու տերերդ կանգնած են Աննան ու Նիկոլը, որտև իրանցնա էդ բիզնեսը ու իրար հետ եք», «Որ դուք նստած, վեր ընգած արյան ու սերնդի կործանման վրա ու Արցախի կործանման վրա փող եք աշխատում»։
Նշենք, որ հայցադիմումը դատարան է ուղարկվել հունիսի 26-ին, գործով դատավորն է Հովհաննես Ղազարյանը։