Քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը չի հեռացել՝ սպառնալիքը մնում է. ՌԴ-ն բացահայտեց իր գործակալներին

Միջազգային հարցերով փորձագետ, «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանի կարծիքով՝Ռուսաստանն իր գործակալների միջոցով փորձ արեց Հայաստանի պետականությունը թուլացնել, նույնիսկ կործանել։


Civic.am-ի հետ զրույցում Թումասյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները կարևոր քայլ արեցին՝ կանխելով ահաբեկչությունը. «Սա աշխարհաքաղաքական, ոչ թե ներքին կրոնական հարց է։ Ֆրանսիան բացահայտ ասում է, որ տեղի ունեցածը ապակայունացման փորձ էր, ու աջակցում է ժողովրդավարությանը։ Փոխարենը՝ Ռուսաստանը «մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող քայլերով»... այստեղ  հենց իրենք բացահայտում են, որ Կտրիճ Ներսիսյանին ու եկեղեցին ընկալում են որպես մի կառույց։ Կտրիճ Ներսիսյանը գնացող անձնավորություն է, նույնիսկ չի կարելի մեր մյուս Կաթողիկոսների հետ համեմատել՝ ոչ լեգիտիմ է և պղծել է մեր եկեղեցին։ Ես ուրախ եմ, որ բացահայտ ասացին։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կասկածում էին, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, կտեսնեն, որ խոսքը ռուսական ազդեցության նվազեցման մասին է, և ՌԴ-ն փորձում է  պաշտպանել իր ազդեցության գործակալներին»։


Գիորգի Թումասյանը համարում է, որ Սամվել Կարապետյանին ուղարկելը բավականին լուրջ քայլ էր ՌԴ-ի կողմից. «Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանի բոլոր հնարավորությունները Հայաստանի տարածքում ուղիղ և անմիջական սպառնալիք  են ՀՀ պետականությանը։ Իհարկե պետք է հասկանանք, որ դեռ հնարավոր են ռազմական հարձակումներ Դաշնակցության կողմից։ ՀՅԴ-ն պատմական հայկական կառույց է, բայց այսօր ՌԴ գործակալական ցանցերի ազդեցության տակ է՝ ինչպես եկեղեցին։ Մեր խնդիրն այն է , որ այդ կառույցները օտար պետության ազդեցության տակ են ու օգտագործվում են Հայաստանի դեմ»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան