Արվեստագետ Սասուն Քոսյանը կարծում
է, որ հինգերորդ շարասյունը Հայաստանում անցել է ակտիվ գործի․ «Բազմաթիվ փորձեր արեցին քաղաքական ճանապարհով իրենց ազդեցությունը
մեծացնելու, սակայն այդ ամենը չհաջողվեց, ուստի հիմա, ինչպես Սամվել Կարապետյանն էր
ասում՝ այլ ձևերով են որոշել հաջողության հասնել»,-Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց
նա՝ անդրադառնալով Հայաստանում հեղաշրջման փորձի կանխմանը։
Սասուն Քոսյանի դիտարկմամբ՝ բոլոր հայտարարություններից հետևում
է, որ Ռուսաստանը դեռևս շահագրգռված է, որ այդ ուժերը հասնեն հաղթանակի ու իշխանություն
վերցնեն․ «Դժվար է ասել, որ
Հայաստանն այժմ միանշանակ դեպի արևմուտք է գնում, բայց նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարած
հավասարակշռման քաղաքականությունն է Ռուսաստանին մղում այդ քայլերի։ Փորձում են ամեն
ինչ անել, որ դա տեղի չունենա, գործողությունները թելերով տանում են դեպի Ռուսաստան»,-նկատեց
նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի ԱԳ նախարարը բավականին կտրուկ
հայտարարութուն է արել՝ ի պատասխան Լավրովի միջամտության․ «Չեմ հիշում ՀՀ անկախության տարիներին, երբ մի ԱԳ նախարար կամ
վարչապետ ու նախագահ այդպիսի կտրուկ հայտարարություն անեն Ռուսաստանի հասցեին։ Լինելով
դիվանագետ և հաշվի առնելով, թե ինչ միջոցառման շրջանակներում է անում, հստակ է, որ
այն ունի արտաքին քաղաքականության հստակ դիմադրության ուղերձ»։
Սասուն Քոսյանը նշում է՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շատ լավ
հասկանում է ինչ է տեղի ունենում Հայաստանոււմ․ «Հասկանում է, որ սա պարզ արտաքին միջամտության ձև է, որին
Հայաստանը դիմադրում է։ Մենք, իհարկե, չգիտենք նրա և Փաշինյանի խոսացկության մանրամանսերը,
բայց նա չէր կարող չիմանալ, թե ինչ է տեղի ունենում։ Եվրոպական երկրները երբեք չեն խրախուսել բռնության գործելաոճը։ Դա խորթ է եվրոպական արժեքներին»։
Արվեստագետը գտնում է,
որ Փաշինյանի կողմից ՝ կուսակրոնության մասին խոսելն ընդամենը պատրվակ է․ «Իրական պատճառը
ռուսական արտաքին կոպիտ միջամտությունն է։ Մեր իշխանությունները ցույց են տալիս, որ
ամեն կերպ դիմադրելու են դրան»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում
Մարիամ Գրիգորյան