ՀՀ-ում
իշխանության յուրացում, ահաբեկչություն և զանգվածային անկարգություններ կազմակերպելու
նպատակով ձևավորված խմբավորումը՝բարձրաստիճան հոգևորական Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ,
ենթադրաբար թելադրվել է ՀՀ-ում ռևանշի ձգտող քաղաքական ուժերի կողմից։ Այս մասին сivic.am-ի
հետ զրույցում տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ միանշանակ է, որ Վազգեն Գալստանյանը քաղաքական կոնսուլտացիաների էր
մասնակցում երկրորդ և երրորդ նախագահների կողմից կառավարվող քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ի
և ՀՀԿ-ի հետ, այդ կուսակցություններն ու ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր խմբակցություններն
էին «սրբազան հորը» ԱԺ հրավիրում, այդ խմբակցությունների պատգամավորներն
էին գնում և կանգնում վերջինիս կողքին, ելույթներ ունենում հարթակից, մասնակցում Գալստանյանի
կազմակերպած փակ քննարկումներին։ «Անգամ այս ահաբեկչությունը կանխելուց հետո այս ուժերը
այս օրերին շարունակեցին աջակցել իրենց համախմբողին։ Այսինքն այն, որ Բագրատ Գալստանյանը
միայնակ չէր պլանավորել այս ամենը, սա միանշանակ է, նաև իր մասնակցությամբ ձայնագրության
մեջ է տարբեր ուժերի, անհատների անուններ տալիս, որոնցից ոմանք նաև այսօր պատգամավորներ
են։ Ով պետք է ֆինանսավորեր ջարդարարներին, ով պետք է նախագիծ բերեր ԱԺ, որպեսզի լսումներ
տեղի ունենային և այդ հիմքով իրենք լցվեին ԱԺ։ Մի խոսքով, շատ ուղիղ է կապը և կարծում
եմ, որ սա վերջին ահաբեկչական փորձը չէ, սրանց մնացել է միայն մարդասպանությամբ գալ
իշխանության։ Ինձ թվում է, որ կշարունակեն, բայց ես վստահ եմ, որ մեր իրավապահները
նույն զգոնությամբ էլի կշարունակեն ծառայությունը, կբացահայտեն մեր պետականության դեմ
հարձակումը»,-նշեց իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։
Նա նաև ազդարարեց, թե եկեղեցին պետք է շատ երկար ժամանակ փորձի դուրս գալ «այս
խայտառակության տակից, քանի որ եկեղեցու պատերի ներսում մեկը փորձում էր տետռորիստական
ակտ նախապատրաստել, մյուսը՝ ռազմական հեղաշրջման կոչեր էր անում»։ «Սա մեր եկեղեցուն
ուղղված ամենամեծ հարվածն է, և սրա տակից պետք է եկեղեցին փորձի պատվով դուրս գալ,
որպեսզի չտուժի որոշ մարդկանց քաղաքական գործողություններից»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան