Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ
զրուցել ենք Հայաստանում տիրող ներքաղաքական վերջին իրադարձությունների և վերջին աղմկոտ կալանավորումների
մասին։
Նա նշեց, որ եկեղեցականների հետ կապված, այն, ինչ
որ բացահայտվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից, երեկ էլ Քննչական կոմիտեի
նախագահն ավելի մանրամասն պարզաբանումներ տվեց և կան նույնիսկ չհրապարակված նյութեր,
որոնք էլ ավելի կամրապնդեն գործը և փաստացի մենք գործ ունենք պետության դեմ ուղղված
շատ ծանր հնարավոր հանցագործության հետ, որը կանխվել է։
«Իհակե չխախտելով որևէ մեկի անմեղության
կանխավարկածը, ելնում ենք այն ելակետից, որը կա ըստ իրավապահների բացահայտումների,
իսկ էդ բացահայտումները փաստացի միանշանակ են։ Հետաքրքիր է, որ այստեղ մենք գործ ունենք
այն նույն ուժերի հետ, որոնք ժամանակին կառավարում էին Հայաստանը և որոնց ժամանակ տեղի
ունեցավ նաև «Հոկտեմբերի 27-ը»։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում ՀՀ-ում պետք
է այլևս թույլ չտրվի հերթական «Հոկտեմբերի 27»։ Այսօր մենք, մեր պետությունը, մեր պետականությունն
այլևս չի թոթափել «Հոկտեմբերի 27-ի «այդ ազդեցությունը»,-
ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ միշտ մտածել ենք,
որ գործ ունենք հոգևորականների հետ, բայց մտածել ենք, որ այնուամենայնիվ որոշակի սահմաններ
ունեն, սակայն այդ բացահայտումները ցույց տվեցին, որ իրենց համար որևէ կարմիր գծեր գոյություն չունեն և նախաքննության
ավարտից հետո արդեն ամբողջ պատկերը պարզ կլինի և որից հետո կանենք շատ ավելի խորքային
վերլուծություններ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան