Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն

Ինչպես հայտնել ենք, «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում էին անհետաձգելի քննչական գործողություններ: 

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ գործողություններն իրականացվում են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: 

«Տաշիր գրուպը» պատկանում է հայտնի գործարար, միլիարդատեր, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ընտանիքին: