«Քաղաքական խոսույթի շրջանակներում մենք քանիցս արձանագրել ենք, որ
խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության պահվածքն ու խոսույթը հիշեցնում
են օտարերկրյա ագենտուրայի ներկայացուցիչների պահվածք ու խոսույթ։ Եվ այն բացահայտումը, որի մասին իմացանք օրերս,
գալիս է ապացուցելու ասածս գործնականում։
Ցավոք, դա իրականություն է, մենք չէինք սխալվում։ Եվ պետք է
շնորհակալություն հայտնել մեր իրավապահներին՝ ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի
աշխատակիցներին, որոնք գտնվել են իրենց բարձունքի վրա և թույլ չեն տվել, որ այդ
հրեշավոր նպատակներն իրագործվեն»,- сivic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝
անդրադառնալով Վազգեն Գալստանյանի մասնակցությամբ հանցավոր խմբի բացահայտմանը, որը
պլանավորում էր իրականացնել իշխանության յուրացում, զանգվածային անկարգություններ,
ահաբեկչություն։
Աղաջանյանի խոսքով՝ բացահայտված պլանը հուշում է, որ խմբակը գործել է
օտարերկրյա շահերը սպասարկողի տրամաբանությամբ։ Ինչ վերաբերում է հարցին՝ հավանակա՞ն
է, որ երկրորդ և երրորդ նախագահները եղել են բացահայտված պլանի ստվերային
կառավարիչները, պատգամավորը նկատեց՝ այն, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չի
դատապարտել ահաբեկչության, իշխանության յուրացման
փորձերը, այլև այժմ բացահայտ կերպով աջակցում է նման փորձեր իրականացնողներին,
նաև՝ պիտակավորում իրավապահների գործողությունները, կասկածի տակ դնում իրավապահ
համակարգի անաչառությունը, դրանով իսկ
ապացուցում է, որ այս գործընթացի եթե ոչ ուղիղ մասնակիցն է, ապա՝ ուղիղ շահառուն։
Կապը միանշանակ է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան