Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի պաշտպանները ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ դադարեցնելու քրեական հետապնդումը: Այդ մասին պաշտպանական կողմն այսօր հայտարարություն է տարածել։


Պաշտպանները, մասնավորապես, նշել են, որ Աջապահյանին  մեղսագրված արարքը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, ուստի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: