ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու փորձ է. Կրեմլը մեյդան է նետել Տաշիր Սամոյին և իր ագենտուրային

Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ զրուցել ենք ներքաղաքական վերջին իրադարձությունների, սառեցված և գործող արքեպիսկոպոսների և ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կալանավորման և հնարավոր զարգացումների մասին։


Նա նշեց, որ պետության կողմից այդ քայլը ողջունում է, քանի որ մենք, որպես Հայաստանի Հանրապետություն, պետություն, ունենք մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանը, ունենք մեր ԶՈՒ-ն, ունենք մեր ՆԳՆ-ն, դատական համակարգը և պետությանը վայել բոլոր պետական ատրիբուտները, իսկ ՀՀ ներսում գործող ամեն մի պետական և ոչ պետական կազմակերպություն պատկանում է ՀՀ-ին: Իսկ այս կամ այն երկրի օլիգարխները, անկախ իրենց ծննդավայրից կամ «յան» ազգանունից, եթե ունեն սեփականություն ՀՀ-ում, չի նշանակում, որ երկիրն իրենց գրպանում է կամ «պիստոնչիկում»։


«Նրանք պարտավոր են հաշվետու լինելու Հայաստանի Հանրապետության առաջ, կառավարության առաջ և ֆինանսապես իրենց պարտավորությունները կատարել։


 Սամվել Կարապետյանը, որը ներմուծվեց Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն, ոչ թե լավ միտումներով էր, այլ ՀՀ-ին ծնկի բերելու, ծայրագավառի հասցնելու աստիճանի, դուբլ-1, որին օժանդակող և լրացուցիչ ուժեր համադրողը պետք է լիներ եկեղեցին՝ ի դեմս Կտրիճ Ներսիսյանի։ ՀՀ-ն ավելորդ ոչ մի ոտնձգություն չի կատարել ո՛չ հոգևոր դասի ներկայացուցիչների, ո՛չ Ռուսաստանի օլիգարխ Սամվել Կարապետյանի հանդեպ։ ՀՀ-ն ցույց տվեց, որպես անկախ պետություն, իր ներսում իր օրենքներին համահունչ իրավական գործունեություն և մարդկանց մեկուսացրեց՝ ապահովելով նաև նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Այսինքն՝ չլիկվիդացրեց, ինչպես օրերս Մոսկվայում ադրբեջանցիներին լիկվիդացրին ռուսական հատուկ ծառայությունները»,- նշեց Արա Խուդավերդյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան