ԱՄՆ-ն Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների սրման պատճառ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ պատասխաններ կտա

Միացյալ նահանգները Հայաստանին և Ադրբեջանին ապաշրջափակման կոնտեքստում առաջարկ է արել կողմերին։ Հայաստանը համաձայնել է, Բաքուն դեռ մտածում է։ Վերահսկողությունը ճանապարհի վրա կլինի ամերիկահայկական մասնավոր ընկերության կողմից։ Ռուսաստանի ազդեցությունը կբացառվի։ Իսկ հուլիսին կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը։ Այս մասին հայտնել է միջազգային Midlle east eye-ը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ արտգործնախարարությունը չի հերքել տեղեկությունը, հետևաբար առաջարկ ԱՄՆ-ի կողմից ամենայն հավանականությամբ կա։ Եվ եթե Ադրբեջանը չձախողի գործընթացը, հնարավոր է ունենանք առաջընթաց ապաշրջափակման գործընթացում։

 

Հնարավոր չէ գուշակել՝ ԱՄՆ-ն բավարար ճնշում կգործադրի՞ Բաքվի վրա, բայց այս ամենի հետ կապելով Ռուսաստան-Ադրբեջան վերջին սրված հարաբերությունները կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի առաջարկը հետաքրքիր է Ադրբեջանին, և այդ ֆոնին է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրվել են։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան