Ձերբակալվել է Վահագն Չախալյանը

Ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։


««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ (իշխանությունը յուրացնելը և ահաբեկչություն նախապատրաստելը) հոդվածի 1-ին մասով և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ։ Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով»,- հաստատել են ՔԿ-ից։