Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհները

Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ։ Տեղեկությունը հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Կրակն արագորեն տարածվում է ուժեղ քամու և օդի բարձր ջերմաստիճանի պատճառով։


Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Լաթաքիայում հրդեհներն ընդլայնվում են նաև հրդեհի օջախներից և զինամթերքի պայթյուններից ջրի աղբյուրների հեռավորության պատճառով։ Նահանգում ռազմական գործողություններից հետո բազմաթիվ չպայթած ականներ ու այլ զինամթերք է մնացել։ Դրանք ևս բարդացնում են փրկարարների աշխատանքը։


Փրկարարները նշում են, որ հրդեհներն արդեն լուրջ վնաս են հասցրել Լաթաքիայի անտառներին, գյուղատնտեսական հողերին և պտղատու այգիներին։ Այրվել է ավելի քան 100 հա տարածք, մայրուղին փակ է։


Կրակը մոտեցել է արդեն բնակելի տարածքներին, այդ թվում՝ Քեսաբ գյուղին։ SANA գործակալությունը հայտնում է, որ Քաղաքացիական պաշտպանության թիմերը տարհանել են բազմաթիվ ընտանիքների։


Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։