«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ասոցացված փորձագետ Էլեն Հոխիկյանը Civic.am-ի եթերում ասաց, որ վերջին զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում՝ կապված հեղաշրջման տապալված փորձի, Սամվել Կարապետյանի գործուղման հետ, կարող են կապված լինել Ռուսաստանի կողմից կատարվող քայլերի հետ։ Նրանք, Հոխիկյանի կարծիքով, մտավախություն ունեն, որ հնարավոր է ի վերջո ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, կամ ապաշրջափակում տեղի ունենա Արևմտյան միջնորդությամբ, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում նրանք կկորցնեն իրենց վերջին լծակը։
«Ռուսաստանը հասկանում է, որ
եթե ապաշրջափակումը իրականություն դառնա, այլևս Հայաստանում իր ազդեցությունը վերջնական
կկորցնի, որովհետև իր մնացած վերջին լծակներից մեկը տնտեսականն է»,- ասաց Էլեն Հոխիկյանը։
Նա նկատեց, որ ամերիկյան առաջարկով
ապաշրջափակումը իրենից չի ենթադրում Հայաստանի՝ ճանապարհի վրա վերահսկողության կամ
իրավազորության բացառում։ Հակառակը՝ խոսքը ուղղակի գնում է հայ-ամերիկյան համագործակցության
մասին։
Էրդողանի հայտարարությունը՝ Հայաստանի
կողմից ճկունություն դրսևորելու մասով, ևս այս տրամաբանության շրջանակներում էր՝ հայ-ամերիկյան
համագործակցության տարբերակը։ Այս ճանապարհը կդառնա «միջին միջանցքի» մի մաս։
«Եթե Ադրբեջանը նույնպես համաձայնվի
հայ-ամերիկյան տարբերակով ապաշրջափակմանը, ապա կոնֆլիկտը, որպես այդպիսին, կարելի կլինի
լուծված համարել։ Հետևաբար հայ-թուրքական կարգավորումը ևս հնարավոր կդառնա, քանի որ
դուրս է գալիս խանգարող հանգամանքը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Սա նշանակում է Հայաստանից
բեռների արտահանում Թուրքիայի տարածքով ուղիղ Եվրոպա»,- ասաց Հոխիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան