Վտանգավոր իրավիճակ է, նախկինները փորձում են մեզ նորից գցել հյուսիսի գիրկը

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ զրուցել ենք վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների, իշխանության դեմ ծրագրված  ահաբեկչության փորձի կանխման և այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։

 

Հարությունյանը նշեց, որ ձեռագիրը ծանոթ է, արդեն որերորդ անգամ, եթե ինչ-որ ացանկալի տարբերակ է լինում խորհրդարանական ընդդիմության համար, վեր է ածվում այդպիսի անախորժ երևույթների, դա նոր բան չէ և ուրիշ բան պետք էլ չէր սպասել։

 

«Իսկ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված նմանություն, տարբերությունն այն է, որ «Հոկտեմբերի 27-ը» կարող էին կանխել, չեն կանխել, սպասվելիք ինչ-որ տեռոր երևի թե պետք է լիներ, կանխվել է։ Ի դեպ, ուզում եմ նշել, որ ասվում է, որ պետք է ուսումնասիրել՝ արդյոք հնարավոր էր «Հոկտեմբերի 27-ը» կանխել, թե ոչ, ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ԱԺ-ում ստեղծվել էր «Հոկտեմբերի 27-ը» ուսումնասիրող հանձնաժողով, որի անդամներից մեկը ես եմ եղել՝ ՀԺԿ-ի կողմից, և հանձնաժողովի եզրակացությունը եղել է հետևյալը, որ իշխանությունները բավարար քայլեր չեն կատարել «Հոկտեմբերի 27-ը» կանխելու համար։ Այսինքն՝ նրանք ի վիճակի էին կանխելու, բայց չեն կանխել։ Եվ այդ գնահատականն արդեն տրված է և պետք չէ նորից ուսումնասիրել, պարզապես պետք է ընդունել այդ հանձնաժողովի արձանագրությունը և այդ ոււղղությամբ աշխատել։ Ավելին՝ ես սպասում էի, որ նոր իշխանություններն ավելի լուրջ կմոտենան այդ հարցին և կազմակերպիչների մասով, որի քննությունը չի ավարտվել, լուրջ ուսումնասիրություն կանեին և տրամաբանական ավարտին կհասցնեին»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

   

Խոսելով նաև այն մասին, որ շատերը վարչապետի՝ որոշ եկեղեցականներին ուղղված գրառումները համարեցին հակաքրիստոնեական, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը այդպես չի կարծում։


Նրա խոսքով՝ եկեղեցին մեր ազգի գոյատևման հենասյուներից մեկն է, մենք լուրջ կաթողիկոսներ ենք ունեցել, լուրջ  հոգևորականներ ենք ունեցել և հայապահպան լուրջ ծրագրեր են իրականացվել, բայց այսօր մենք ունենք պետություն, մենք ունենք իշխանություն և մեր Սահմանադրությունն էլ հստակ ջրբաժանը տալիս է, թե ով ինչով պետք է զբաղվի, եկեղեցին երբեք պետության գործերով չպետք է զբաղվի, կարող է անհանգստանալ, բայց ուրիշների ազդեցության տակ մտածել երկրում հեղաշրջում անել, անթույլատրելի է։

 

«Այս իշխանություններին ես միշտ մեղադրում եմ մեկ հարցում, յոթ տարի անցել է, հիմա՞ ենք ունեզրկում, պետք է չէ հիմնավորել, բա պետք է օրենսդրական դաշտը ստեղծվեր։ Լյուստրացիան ինչո՞ւ ժամանակին չկատարեցին, որ հեղափոխություն եղավ, հեղափոխականները, իշխանավորները չգիտեի՞ն՝ դրանք ովքեր են։ Թող լսեին նախկին իշխանությունների մասին մենք ինչեր ենք ասել և քայլեր անեին։ Մենք մեր ձեռքին իշխանություն չունեինք, որ էդ հանցագործներին պատժեինք, ժողովուրդը ձեզ իշխանություն էր տվել, ինչո՞ւ ենք նրանք մինչև հիմա ազատության մեջ։ Ինչո՞ւ նրանք պետք է խոսեն 200 միլիոն դոլարի կարողությունից, որը շատ քիչ է ներկայացվում։ Եկել այն վիկճակի է հասել, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետին ու Ալեն Սիմոնյանին դատի է տալիս, էդ ո՞ւր եք հասել։ Հանցագործ իշխանության նախկին ղեկավարը էսօր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը դատի է տալիս»,- հավելեց Գրիգոր Հարությունյանը։


Լիլիթ Թադևոսյան