Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել. նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատել են ՔԿ-ից:
«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Մ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Ա.Մ.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հաստատեցին ՔԿ-ից: