ՆԳՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը:
Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի շրջանառության, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, հարկեր, տուրքեր չվճարելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, հողը փչացնելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է ապօրինիպահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 3 մարդ զոհվել է,
20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։