Ահաբեկչության գործում ներգրավված Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։



Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը:


Հուլիսի 8-ին Արթուր Սարգսյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:


Ազգային ժողովն ընդունել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: