Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն: