43-ամյա կինը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր. նա ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի 43-ամյա բնակչուհին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տնից գողացել է ոսկյա զարդեր: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 43-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է մարզային վարչություն, որտեղ խոստովանել է գողությունը։


 

Տուժողից ընդունվել է հաղորդում:


 

Կատարվում է նախաքննություն: