Պայթյուն՝ Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի դին

Հուլիսի 11-ին պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։


Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։