Միջազգային հարցերով փորձագետ
Վրաստանի «Հայ համայնքային հարթակ» ՀԿ նախագահ Գիորգի Թումասյանի կարծիքով՝ Հայաստանում
փորձ է արվում իրականացնել «Իվանիշվիլի 2» ծրագիրը, որի նպատակը մեր երկիրը ՌԴ ազդեցության
գոտի վերադարձնելն է: «Վրաստանում ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի միջոցով տեղի ունեցավ
պետական զավթում, այսօր բոլոր պետական կառույցները պատկանում են մեկ անձի, որը չունի
պետական պաշտոն։ Երկիրը չի կառավարում Բիձինա Իվանիշվիլին, այլ իր հետևում կանգնած
են ռուսական գործակալական կառույցները։ Սամվել Կարապետյանի անցյալին նայելով՝ հասկանալի
է, որ իրեն տվել են հնարավորություն դառնալու ռուս օլիգարխ, ուստի ինքն էլ այսօր պարտականություն
ունի ռուսական համակարգի առաջ։ Միևնույն ժամանակ պարզ է, որ Սամվել Կարապետյանը ընդհանրապես
չի հասկանում, թե ինչ է պետությունը»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Թումասյանի դիտարկմամբ՝ պետք է պարզել, որ երբ Սամվել Կարապետյանը
հայտարարում է նոր ուժ ձևավորելու մասին, արդյոք ցանկանում է նաև վարչապե՞տ դառնալ: «Սամվել Կարապետյանը ոչ միայն վարչապետ չի կարող դառնալ,
այլև բացարձակ գիտելիք չունի։ Չի կարելի թույլ տալ, որ ռուսական գործակալները օլիգարխի
կարգավիճակով մտնեն քաղաքականություն, Վրաստանը դրա վառ օրինակն է։ Համոզված եմ՝ ամեն
ինչ կարվի նրա համար, որ Հայաստանում տեղի չունենա «Իվանիշվիլի 2 ծրագիրը»»,- ընդգծեց
նա։
Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ բոլոր ռուս գործակալները
կմիավորվեն Սամվել Կարապետյանի շուրջ. «ՀՀԿ-ն, «Հայաստան» դաշինքը, ՀՅԴ-ն, Վանեցյանի
կուսակցությունը... մենք գիտենք իրենց նպատակն ու ցանկությունները։ Այս օլիգարխն իբրև
լավ կյանք է առաջարկում, բայց ուզում է, որ
Հայաստանը գուբերնիա դառնա։ Կոչ կանեի, որ եկեղեցու այդ ուժերն էլ հանեն զգեստները,
բացահայտ մտնեն քաղաքականություն, այդ թվում նաև Կտրիճ Ներսիսյանը։ Թող մտնեն քաղաքականություն
ու չթիրախավորեն ՀԱԵ-ն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում