Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը
հայտարարել է սկզբունքորեն նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։
Կարապետյանը նշել է, որ մեծ հարգանքով
է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ
ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր
թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ»,- նշված է հայտարարության
մեջ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Ես հարց ունեմ սրա հետ կապված.
մի՞ ուժ է ստեղծում, իսկ, ասենք, ինչո՞ւ ոչ մի տասը հատ։ Միլիարդեր մարդ ա, մի ուժ
կարող ենք մենք ստեղծել, դուք ստեղծեք, մոսկովյան միլիարդերը ոնց կարա մի ուժ ստեղծի,
երևի մի 10-15։ Հայաստանում ամեն ինչ էլ կարելի է, քանի դեռ դա օրենքին չի հակասում՝
կարելի է, թող փորձի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Հարցին, թե նախկին իշխանության
ուժերից ներգրավված կլինե՞ն նրա քաղաքական ուժի մեջ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց՝ գուցե
ներգրավվեն, գուցե՝ ոչ, նաև հոնորարից է կախված։
«Ի վերջո, այդ նախկին կրիմինալ
դիկտատուրայի կղզյակները վեր են ածվել քաղաքական մուրացկանների և յալանչիների, և ով
հայտնվում է մեյդանում՝ վազում, հավաքվում են կողքը, մեզ էլ ինչ կտաք՝ կտաք տարբերակով։
Կտա՞ն՝ կլինի, չե՞ն տա՝ էլի կլինի, ինչ է եղել»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան