Վարչապետը տվեց կուտակված հարցերի պատասխանները․ Առաջիկայում կտեսնենք կոնկրետ գործողություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծավալուն մամուլի ասուլիս է տվել։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ զրուցել ենք ասուլիսի ժամանակ հնչած կարևոր թեմաների շուրջ։

 

Վարչապետն ասուլիսին անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերին, որոնք այսօր օրակարգային են և հուզում են հանրությանը։

 

Վարչապետը նաև ասել է, որ Հայաստանում արտապատվիրակման մի շարք օրինակներ կան, բայց որևէ ձևով դրանք չեն վնասել ՀՀ ինքնիշխանությունը, իսկ ընդդիմությունն էլ առիթը բաց չէր թողնում շրջանառելու, թե արտապատվիրակվելու է Թուրքիային, ինչի վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց․«Դա ասում են այն մարդիկ, որոնք հայկական երկաթուղիները վերցրել տվել են կոնցեսիոն կառավարման բավականին երկար տարիներ, մի կողմ դնենք թե այդ երկաթուղիներում ինչքան ներդրումներ են կատարվել և այդ ներդրումների արդյունքն ինչպիսին են կամ որակական ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ավելին ոչ ոքի մտքով չի անցնում հարց տալ, թե օրինակ ինչի «Հարավկովկասյան երկաթուղիներ», չէ որ դրանք հայկական երկաթուղիներ էին։ Այսինքն՝ նույնիսկ էս պարագայում կոնցեսիոները փորձել է ամեն կերպ ջնջել հայկական անունը, որ էս երկաթուղիները երբևէ հայկական են եղել և պատկանել են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդ մարդիկ, ովքեր թույլ են տվել նման բան, այսօր խոսում են նման երևույթների անթույլատրելիությունից և այլն»,- ասաց քաղաքագետը։


 Ի հավելումն մեր զրուցակիցն ասաց, որ իրականում կան միջազգային ընդունված պրակտիկաներ նման հարցերում կառավարման արտապատվիրակելու, որը չի ենթադրում հայկական սուվերենությունից, օրենսդրությունից, ինքնիշխանությունից դուրս գործընթաց և Հայաստանն ունենալու է իր սուվերեն իրավունքը՝ ցանկացած պահի, եթե կծագեն խնդիրներ միջամտելու, ընդհուպ մինչև կասեցնելու այն, ինչը ինքը արտապատվիրակել է միջազգային կազմակերպությանը կամ միգուցե դա կլինի հայ-ամերիկյան  կազմակերպությանը, որը կգրանցվի Հայաստանում և կիրականացնի այդ կառավարումը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան