ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը:
Բացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փողերի լվացման, կանխամտածված սնանկության, ինքնասպանության հասցնելու, դատական ակտը չկատարելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։