Անօրինական միգրացիայի գործով անցնող 3 անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստն ավարտվել է։


Iravaban.net- ի փոխանցմամբ՝ կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և չբացակայելու արգելքով։ Նախագահող դատավորը խափանման միջոցի փոփոխման համար հիմք է ընդունել ամբաստանյալի օրինակելի պահվածքը, 3 անչափահաս երեխաներ ունենալու և նախկինում իր ոչ պատշաճ վարքագիծը ընդունելու հանգամանքները։
 


Հիշեցնենք, որ Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արշակ Մաթևոսյանը։


Հարությունյանը գործում ներգրավված է եղել որպես վկա, այնուհետև արդեն մեղադրյալ։ Գործը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիային, որի շրջանակում երիտասարդ կինը յոթ անգամ թարգմանություն է արել։


Հարությունյանն ու նրա 8 ամսական երեխան տեղափոխվել էին «Աբովյան» ՔԿՀ։