«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացնում Դվին համայնքում։ Պատգամավորը շտապել է իրավապահների գործողությունները անօրինական որակել։
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանից
և Քննչական կոմիտեից Civic.am-ին տեղեկացրին, որ Արևշատ համայնքում խուլիգանություն,
ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո 2025
թ. հուլիսի 16-ին դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ
կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել
է քրեական վարույթ: 4 անձ ձերբակալվել է։ Այժմ ոստիկանությունը գործողություններ է
իրականացնում՝ ձերբակալում է ծեծկռտուքի մասնակից մյուս խմբի անձանց։
Ահա այս գործողություններն
է պատգամավորը անօրինական որակել և հրավիրել լրագրողների ուշադրությունը։
Վովա Հակոբյան