Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վիետնամում Հայաստանի դեսպանությունն իր խորին ցավակցություններն է հայտնել երկրի հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Հա Լոնգ ծովախորշում տեղի ունեցած փոթորկի պատճառով զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Այս մասին Վիետնամում ՀՀ դեսպանությունը նշել է իր տարածած հաղորդագրության մեջ։
«Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում 2025 թվականի հուլիսի 19-ին Հա Լոնգում զբոսաշրջային նավի հետ կապված ողբերգական միջադեպի զոհերի ընտանիքներին և մաղթում նրանց ուժ և տոկունություն»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։