Civic.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներին Ղազինյանը հայտնել էր,
թե իրեն ոչ ոք չի կարող ազատել աշխատանքից։ «Մենք մեր ձևերով մնալու ենք էստեղ», -
ասել էր Դավիթ Ղազինյանը։
Ի պատասխան, այսօր Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ մասնավորապես
Դավիթ Ղազինյանը ՀԷՑ-ում ձև չունի մնալու։ Պետրոսյանն ասաց, որ խնդրելու է Ղազինյանին
ազատման դիմում գրել՝ հակառակ դեպքում ինքը կազատի՝ վստահությունը կորցնելու հիմքով։
Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց,
որ ինքնակամ դիմում չի գրելու։ Քիչ առաջ տեղեկացանք,
որ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Դավիթ Ղազինյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։
Վովա Հակոբյան