Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելու հոգևոր կամք կա․ Հանրային մեծ աջակցություն կունենանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին գրառում է կատարել Կտրիճ Ներսիսյանի մասին՝ նշելով. «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։


Հ.Գ. Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ։


Հարցին, թե հնարավո՞ր է այդ հավաքի ժամանակ բախումներ լինեն, և ի՞նչ պետք է անել, որ նման բան չլինի, պատգամավորը պատասխանեց. «Վարչապետի գրառումը ես այսպես եմ պատկերացնում, որ կա հոգևոր կամք, որպեսզի վեհարանն ազատենք Կտրիճ Ներսիսյանից, և որպեսզի մեր հոգևոր կյանքն ավելի լավը դարձնենք, որպեսզի մեր հոգևորականներն ավելի ձգտեն դեպի եկեղեցի, որպեսզի մարդիկ ավելի շատ ձգտեն դեպի եկեղեցի։ Բայց ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, քանի որ մենք ենք իշխանությունը, մենք պարտավոր ենք ապահովել, որպեսզի բախումներ չլինեն, բայց չեմ էլ կարծում»։


Նրա խոսքով՝ թեև ընդդիմությունն ունի զրո օգտակար գործողության գործակից, այդուհանդերձ չի բացառում, որ կփորձի ինչ-որ բան սադրել, կփորձի բախումներ հրահրել, բայց կարծում է, որ ամեն ինչ կլինի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան