Կտրիճ Ներսիսյանն ինքն է իրեն հեռացրել Վեհարանից. Փաշինյանն անպայման հաջողելու է

«Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի կարծիքով՝  Կտրիճ Ներսիսյանն ինքն է իրեն հեռացրել Վեհարանից, և վարչապետ Փաշինյանի սկսած գործընթացը պետք է հաջող ավարտ ունենա: «Ի՞նչ է նշանակում պաշտպանենք եկեղեցին կառավարության կամ Փաշինյանի հարձակումից։ Եթե ինձ ցույց տան վարչապետի կողմից հնչեցված գեթ մեկ հայտարարություն, որն ուղղված է  եկեղեցու դեմ, ես ինքս ներողություն կխնդրեմ։ Պարզ հայերենով ասված է՝ ինչպես Մայր աթոռի գահակալը, այնպես էլ բազում հոգևորականներ զբաղված են եղել եկեղեցու ավանդական արժեքների, բարոյական նորմերի ոտնահարմամբ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Սաֆարյանի դիտարկմամբ՝ կառավարությունն ամեն կերպ փորձում է մաքրել եկեղեցում տեղ գտած անառակաբարո երևույթները. «Ասում են՝ Փաշինյանը հաջողություն չի ունենա, ինչո՞ւ պետք է չունենա, 20 եպիսկոպոսի ռադ անելո՞ւց պետք է հաջողություն չունենա, անբարո վեհափառին, Վեհարանը մաքրելո՞ւց պետք է հաջողություն չունենա»։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հանրահավաք պետք է անպայման լինի, գործիքակազմն էլ հստակ է. «Մեր ժողովուրդը պետք է  կանգնի և իր խոսքն ուղղի ուխտադրուժ, կուսակրոնությունը դրժած, սրբապղծության նորմերով ապրող Կտրիճ Ներսիսյանին ու տասնյակ հոգևորականներին։ Կարող եմ ասել, թե այդ հոգևորականներն ինչով են զբաղվել՝ ունեցել են արտամուսնական կյանք, այլևս չեմ խոսում, որ մեր սուրբ հայրերի, եպիսկոպոսների ծնողները ևս արտամուսնական հոգևորականների զավակներ են»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան