Առաջիկայում հրետանու ավելի մեծ կարողություններ կունենանք, քան մինչև 2020 թիվն ունեինք. փորձագետ

Բանակը միշտ է եղել ամենաբարձր վստահելիություն վայելող կառույցներից մեկը Հայաստանում։ Անդրադառնալով ամերիկյան IRI-ի իրականացրած հարցումներին՝ այս մասին ասաց «Ափրի Արմենիա» հետազոտական ընկերության ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։ Իսկ այս տարի բանակի նկատմամբ վստահության կտրուկ բարձրացումը կապված էր նրա հետ, որ այն 2022-2023 թվականներին շատ ցածր էր՝ կտրուկ իջել էր 2020-ից հետո։ Մյուս պատճառը, ըստ մասնագետի, վերջին մոտ 2 տարիների ընթացքում համեմատաբար խաղաղ վիճակն է։


Նախկինում օրինակ՝ որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու գործիք Ալիևն օգտագործում էր ագրեսիվ հռետորաբանությունն ու ուժով այն վերցնելու սպառնալիքը, հիմա արդեն սպառնում են կոմունիկացիոն այդ ծրագրերից դուրս թողնելով։ Սա, ըստ Ներսիսյանի, առաջին հերթին պայմանավորված է արտաքին քաղաքական և տարածաշրջանային կոնյունկտուրայով. Ադրբեջանի համար նպատակահարմար չէ ուղղակի ռազմական սպառնալիքներով հանդես գալ, չյանած ոչ պետական մակարդակով երբեմն շարունակում են նաև այդ լեքսիկոնով խոսել։


Անդրադառնալով գնումներին՝ մասնավորապես հրետանային միջոցներին, Ներսիսյանն ասաց. «Եթե համեմատենք հրետանին՝ մոտակա տարիներին, երբ բոլոր գնումները մատակարարված լինեն, կունենանք ավելի բարձր կարողություններ, քան ունեինք մինչև 2020 թվականը։ Այլ հարց է, որ Ադրբեջանն էլ տեղում կանգնած չի մնում»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան